Ձևավորվեց ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության «Հասարակական խուրհուրդը»

image

2021 թվականի մարտի 5-ին կայացավ Շրջակա միջավայրի նախարարին կից Հասարակական խորհրդի առաջին նիստը:

Հասարակական խորհուրդն ստեղծվել է Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հրամանով՝ բնապահպանական խնդիրների լուծման և բարեփոխումների իրականացման գործընթացում քաղաքացիական հասարակությանը լիարժեք ներգրավելու նպատակով: 

ՀՀ ՇՄՆ Հասարակական խորհրդի անդամ է հանդիսանում նաև ՀՕԲԿ-ը՝ ի թիվս այլ հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների ու անհատ բնապահպանների:

Ըստ նախարարի՝ խորհրդի կազմն ընտրվել է այնպիսի համամասնությամբ, որ այն ներառի առավել շատ ոլորտային մասնագետներ և ունենա լայն ընդգրկում։

Խորհրդի անդամներն ունեն լիազորությունների լայն գործիքակազմ, որի կիրառմամբ էլ պետք է կարողանան ոլորտին առնչվող սուր հարցերի, հանրային հնչեղության խնդիրների, ֆորսմաժորային իրավիճակներում ծագած հարցերի շուրջ իրացնել իրենց տրված խորհրդատվական մանդատը։

Հանդիպման ընթացքում քննարկվեց խորհրդի աշխատակարգը, ստեղծվեց ոլորտային ուղղություններով աշխատախմբեր. 

1․ Օրենսդրական բարեփոխումների աշխատանքային խումբ,

2․ Էկոկրթություն և իրազեկում աշխատանքային խումբ,

3․ Շրջակա միջավայրի 5 բաղադրիչներին համապատասխան ոլորտային աշխատանքային խմբեր (հող, ջուր, մթնոլորտ, ընդերք, բուսական և կենդանական աշխարհ):

Խորհրդի կազմի անդամներն իրենց պատրաստակամությունն են հայտնել խորհրդի աշխատանքի արդյունավետության մեջ ներդնել իրենց անմիջական ջանքը և ներուժը։

Նախարարի հետ հանդիպումները լինելու են ամսական պարբերականությամբ:

 

Աղբյուրը՝ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության ֆեյսբուքյան էջ:

31 Մարտ, 2021

Հանքարդյունաբերության օրենսդրության բարեփոխումների կենտրոնը (ՀՕԲԿ) ՀՀ-ում գրանցված հասարակական կազմակերպություն է: Այն կոչված է երաշխավորելու, որ պետությունն ու տեղական համայնքները հանքարդյունաբերական ոլորտից ստանան բավարար օգուտներ՝ մեղմացնելով դրա վնասակար ազդեցությունը։ ՀՕԲԿ-ի հիմնական գործունեությունը ներառում է հետազոտություն, շահագրգիռ կողմերի խորհրդատվություն, քաղաքականության մշակում, հանրային կրթություն, տեղեկատվություն, շահերի պաշտպանություն և օրենսդրական բարեփոխումներ:

ՀՕԲԿ-ը նախկինում գործում էր Հայաստանի ամերիկյան համալսարանի Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնի շրջանակում: ՀՕԲԿ-ի գործունեությունը կյանքի կոչվեց շնորհիվ Թուֆենկյան հիմնադրամի հովանավորության:

parallax