Այս բաժնում տեղադրված ՀՕԲՆ-ի աշխատանքային փաստաթղթերը վերլուծում են հանքարդյունաբերության ոլորտի վեց թեմատիկ բաժինների լավագույն մոտեցումները: Յուրաքանչյուր աշխատանքային փաստաթուղթ համեմատություն է անում հայաստանյան փորձի և համաշխարհային լավագույն չափանիշների միջև՝ մատնանշելով ներքին օրենսդրություններում առկա բացթողումները: Յուրաքանչյուր աշխատանքային փաստաթուղթ նաև թվարկում է նախնական առաջարկներ, որոնք կարող են նպաստել ոլորտի բարելավմանը: Աշխատանքային փաստաթղթերը պատրաստվել են Վլադո Վիվոդայի և Ջոնաթան Ֆուլչերի կողմից (Քուինզլենդի համալսարան) և վերջնականացվել են շահագրգիռ կողմերի մեկնաբանությունների և առաջարկությունների հիման վրա:

Հայաստանի հանքարդյունաբերական օրենսդրությունը ապահովում է ոլորտի հիմնական կարգավորող դաշտը։ Այնուամենայնիվ, այն ունի բացեր՝ որոշ առանցքային լավագույն փորձի սկզբունքներում, որոնք վերաբերում են բնապահպանական, սոցիալական, առողջապահական, աշխատանքային անվտանգության և ռեսուրսների կառավարման տնտեսական ասպեկտներին։ Ազգային օրենսդրության մեջ դեռևս բաց են մնում աղտոտման վճարի արդյունավետ սկզբունքները և կանխարգելիչ միջոցառումները, առողջության վրա ազդեցության կարգավորիչ դաշտը, էկոհամակարգային մոտեցումը, հանքարդյունաբերության եկամուտները և դրանց կառավարումը և այլն: ՀՕԲՆ ուսումնասիրել և վերլուծել է հանքարդյունաբերական օրենսդրության մեջ առկա թերությունները՝ տեղական և միջազգային փորձագետների աջակցությամբ: Հաշվի առնելով ոլորտում ընթացող օրենսդրական և քաղաքական նախաձեռնությունները, ինչպես նաև հաճախակի փոփոխությունները և՛ կարգավորող, և՛ ինստիտուցիոնալ շրջանակներում, վերլուծությունը պարբերաբար թարմացվում է:

Դատական դեպքերի ուսումնասիրությունը, որն անցկացվել է իրավաբան Հայկ Ալումյանի կողմից, վերլուծում է Հայաստանի դատական պրակտիկան հանքարդյունաբերության ոլորտում ՝ կապված շրջակա միջավայրի և աշխատանքային անվտանգության հետ։ Այս վերլուծության մեջ լուսաբանվում են Հայաստանի դատական նմանատիպ գերիշխող օրինակները։

ՀՕԲԿ շահառուների խորհրդատվության զեկույցը ներկայացնում է հանքարդյունաբերության կարևորագույն հիմնախնդիրները և մասնակիցների բարձրացրած մարտահրավերները՝ քաղաքացիական հասարակության լայնաշերտ խորհրդատվությունների ընթացքում: Այն ներկայացնում է կլոր սեղան քննարկումների, անհատական հանդիպումների և գրավոր տեսակետները շահառուների կողմից ութամսյա ժամանակահատվածում՝ 2018 թ. նոյեմբերից մինչև 2019 թ. հունիսը:

parallax