երկայումս ՀՕԲԿ-ը երկու նախագիծ է մշակում՝ վերաշարադրելու Հայաստանի հանքարդյունաբերության օրենսդրությունը: Փոփոխությունների նախագիծը բխում է ՀՕԲԿ հանքարդյունաբերական ռազմավարությունից, որը մշակվել է բազմամյա հետազոտությունների և շահառուների խորհրդատվության հիման վրա:
ՀՕԲԿ-ի պատասխանատու հանքարդյունաբերության ռազմավարության մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար տե՛ս՝ ՀՕԲԿ կայքի ռազմավարության բաժինը:
Համաձայն գործող օրենքների՝ հանքարդյունահանման լիցենզիաները կարող են տրվել առանց պատշաճ ստուգումներ անցկացնելու և գնահատականներ տալու: դիմումատուներից պահանջվում է պատրաստել և հաստատել չորս առանձին փաստաթղթեր, այդուհանդերձ Հայաստանի կառավարության համար բավականին դժվար է չեղարկել հանքարդյունաբերության լիցենզիան, նույնիսկ եթե գործունեություն ծավալողը խախտում է Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) պարտավորվածությունները՝ թափոնների պատշաճ կառավարման, ջրօգտագործման, պոչամբարների կառուցման, հանքերի փակման կամ հողատարածքների վերականգնման համար:
ՀՕԲԿ-ի առաջարկած փոփոխությունների համաձայն՝ խստացվելու է հանքարդյունահանման լիցենզավորման գործընթացը, իսկ կառավարության լիազորությունները՝ հզորացվելու են: Կառավարությունը կարողանալու է չեղարկել հանքարդյունաբերության լիցենզիան կամ դադարեցնել գործողությունները՝ այն դեպքում, երբ հանքարդյունաբերական ընկերությունն աղտոտում է շրջակա միջավայրը և շեղվում շրջակա միջավայրի կառավարման իր ծրագրից: Նաև առաջարկվող փոփոխությունների համաձայն՝ գործող բոլոր լիցենզիաները կունենան արտոնյալ ժամանակաշրջան, որպեսզի նոր հայտեր պատրաստեն և համապատասխանեցնեն նոր օրենքներին:
Եթե ՀՕԲԿ-ի փոփոխություններն ընդունվեն, մենք ունենալու ենք ավելի լավ բնապահպանական պրակտիկա, չաղտոտված ջրուղիներ, ավելի պատասխանատու հանքարդյունաբերություն և ավելի մաքուր Հայաստան:
ՀՕԲԿ-ի առաջարկած Հայաստանում hանքարդյունահանման լիցենզավորումը կարգավորող օրենքների փոփոխությունները ծառայում են ՀՕԲԿ ռազմավարության հետևյալ նպատակներին.
Կառավարում
1. Օրենսդրության հստակեցում. հանուն գործարարությամբ զբաղվելու հեշտացման և գործարարական վստահության ձեռք բերման՝ ՀՕԲԿ-ն աջակցում է հանքարդյունաբերության ոլորտի օրենսդրության հստակեցմանը և հետևողականության ապահովմանը: Օրենսդրության դրույթները պետք է համահունչ լինեն փոխկապակցված օրենսդրական համապատասխան դրույթների հետ, որպեսզի օրենքները լինեն հստակ ու կիրառական: Օրենսդրական հստակեցումը նաև նվազագույնի կհասցնի մարդկային ներուժի անարդյունավետությունն ու կոռուպցիայի ռիսկը:
2. Ծախս-օգուտ պատշաճ վերլուծություն. ծախս-օգուտ էթիկական, պատշաճ վերլուծությունը պետք է պարտադիր լինի նախքան հանքարդյունաբերական գործողությունների հաստատումը: Հանքարդյունաբերական գործունեությունը կսկսվի միայն այն ժամանակ, երբ հանքարդյունաբերության նախագծի առավելությունները գերազանցում են դրա բացասական ազդեցություններին՝ ներկա և ապագա սերունդների վրա:
3. Հանքարդյունահանման լիցենզավորում. հանքարդյունահանման լիցենզավորման հայտը և hանքի շահագործման պայմանները պետք է լինեն հստակ և կայուն: Օրենքները պետք է հանքարդյունահանման լիցենզավորված կողմին հնարավորություն ընձեռեն գործել վստահությամբ, միաժամանակ լիազորելով Հայաստանի կառավարությանը հանքարդյունաբերության լիցենզիաները չեղյալ հայտարարելու կամ հանքարդյունահանման գործողությունները դադարեցնելու՝ այն դեպքերում, երբ բնապահպանական և սոցիալական վնասներ կպատճառվեն:
4. Ազդեցության գնահատումներ. աջակցել ուղեցույցներ մշակելու՝ Հայաստանում մանրակրկիտ և ճշգրիտ Կուտակային ազդեցության գնահատման (ԿԱԳ), Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) և Առողջության վրա ազդեցության գնահատման (ԱԱԳ), որոնք պետք է հասանելի լինեն Հայաստանի հեռանկարային հանքարդյունաբերական ընկերություններին, որպեսզի նրանց հնարավորություն տրվի ճշգրիտ գնահատել իրենց արդյունահանման գործունեության ազդեցությունը:
Շրջակա միջավայր
1. Թափոնների կառավարում. ՀՕԲԿ-ը կողմ է թափոնների և մնացորդների վերամշակման անվտանգ պահպանմանն ու հեռացմանը: Թափոնների կառավարման ոչ պատշաճ գործունեությունները պետք է կանխվեն խիստ կառավարման, ծանր տուգանքների և փոխհատուցումների միջոցով:
2. Ջուր. ջուրը սոցիալական, մշակութային, բնապահպանական և տնտեսական բարձր արժեք ունեցող ընդհանուր պաշար է: Մաքուր ջրի հասանելիությունը մարդու իրավունք է և հիմք՝ համայնքների բարեկեցության և գոյատևման համար: Այն նաև էական նշանակություն ունի էկոհամակարգերի առողջ կենսունակության և նրանց մատուցած օգուտների համար: Հետևաբար, հանքարդյունաբերության ոլորտում ջրի և ջրօգտագործման կառավարումը պետք է լինի արդյունավետ և կայուն:
3. Պոչանքներ. պոչանքների արտադրությունը բնորոշ է հանքարդյունաբերությանն ու հանքանյութերի վերամշակմանը և այդպես էլ կմնա տեսանելի ապագայում: Պոչամբարների պարունակությունները պահանջում են ինժեներական լուծումներ՝ դրանց երկարաժամկետ անվտանգ պահպանումն ու կայուն կառավարումն ապահովելու համար: Պոչամբարների կառավարման պատասխանատվությունը հանքարդյունաբերական ընկերությանն է: Հանքարդյունաբերական ընկերությունը կարող է ազատվել պատասխանատվությունից միայն այն դեպքում, երբ անհրաժեշտ միջոցներ են հատկացվել պոչամբարների անվտանգ պահպանման համար:
4. Հանքի փակում. հանքարդյունաբերության բոլոր գործողությունների համար անհրաժեշտ են համապատասխան մարդկային և ֆինանսական պաշարների նախագծում, ծրագրում և տեղաբաշխում: Համապարփակ, էկոլոգիապես մաքուր և ամբողջական ծախսը հոգացված փակման ծրագրերը պետք է ներկայացվեն մինչև հանքարդյունաբերական աշխատանքների սկսվելը և իրականացվեն որպես հանքարդյունաբերության ծրագրի վերջնական կարևորագույն փուլ:
5. Հողատարածքի վերականգնում. ՀՕԲԿ-ը կողմ է հանքարդյունաբերական գործողություններից տուժած հողատարածքների վերականգնմանը՝ հետհանքահանման հողօգտագործման միջոցով, մասնավորապես գյուղատնտեսության, անտառաբուծության, էներգիայի արտադրության և զբոսաշրջության զարգացման ուղղություններով:
Սոցիալական
1. Հողի էթիկական կարգավիճակը. հողը հայերի համար կարող է լինել ավելին, քան պարզապես տնտեսական պաշար: Հանքարդյունաբերության թույլտվությունները տրամադրելիս պետք է հաշվի առնել հողի մշակութային նշանակությունը: Նման դեպքերում, երբ հանքարդյունահանում տեղի կունենա, պետք է պաշտպանվի տեղական համայնքների մշակույթը, սովորույթներն ու ժառանգությունը:
2. Ազդակիր համայնքներ. ազդեցության ենթակա համայնքները պետք է ակտիվորեն ներգրավվեն որոշումների կայացման և հաստատման գործընթացում: ՀՕԲԿ-ը նաև կողմ է տուժած համայնքների, հանքարդյունաբերական ընկերությունների և կառավարության ներկայացուցիչների միջև շարունակական փոխգործակցության անհրաժեշտ համակարգերի մշակմանը:
Գործող օրենքների պայմաններում, հանքարդյունահանման ստուգումները չեն կարող իրականացվել արդյունավետորեն: Չնայած, որ պետական տեսչությանը լիազորություն է տրվել ստուգումներ իրականացնելու, գործնականում տեսուչների հանքավայրեր մուտք գործելը խոչընդոտվում է ստուգումների ցուցակների հնացած լինելու և անարդյունավետ վերահսկողություն իրականացնելու պատճառներով: Անգամ եթե տեսուչը գնահատի, որ հանքարդյունաբերական ընկերությունը վնասել է շրջակա միջավայրը, գնահատման արդյունքը կարող են տապալվել այլ պետական մարմինների կողմից:
ՀՕԲԿ-ի առաջարկած փոփոխությունների համաձայն՝ տեսչական ստուգման ցուցակը կթարմացվի, որպեսզի տեսուչները լիազորություն ունենան պատշաճորեն գնահատելու հանքավայրերը և պարզելու, թե արդյոք խախտումներ տեղի ունեցել են, թե ոչ: Նաև առաջարկվող փոփոխությունների համաձայն՝ տեսչությունը կգործի լիովին անկախ, որպեսզի տեսուչության որոշումները շրջակա միջավայրին հասցված վնասների վերաբերյալ չվիճարկվեն կամ չփոփոխվեն պետական այլ մարմինների կողմից:
Եթե ՀՕԲԿ-ի փոփոխություններն ընդունվեն, մենք կունենաք բարելավված մշտադիտարկման գործունեություն, օբյեկտիվ գնահատումներ և աստիճանաբար ավելի լավ բնապահպանական պրակտիկա:
ՀՕԲԿ-ի առաջարկած Հայաստանում hանքարդյունահանման վերահսկողությունը կարգավորող օրենքների փոփոխությունները ծառայում են ՀՕԲԿ ռազմավարության հետևյալ նպատակներին.
Կառավարում
1. Օրենսդրության հստակեցում. հանուն գործարարությամբ զբաղվելու հեշտացման և գործարարական վստահության ձեռք բերման՝ ՀՕԲԿ-ն աջակցում է հանքարդյունաբերության ոլորտի օրենսդրության հստակեցմանը և հետևողականության ապահովմանը: Օրենսդրության դրույթները պետք է համահունչ լինեն փոխկապակցված օրենսդրական համապատասխան դրույթների հետ, որպեսզի օրենքները լինեն հստակ ու կիրառական: Օրենսդրական հստակեցումը նաև նվազագույնի կհասցնի մարդկային ներուժի անարդյունավետությունն ու կոռուպցիայի ռիսկը:
5. Անկախ տեսչություն. հանքարդյունաբերության գործունեության մշտադիտարկումը խիստ կարևոր է ոլորտի պատշաճ կառավարման համար: Ստուգումները պետք է իրականացվեն անկախ տեսչության կողմից: ՀՕԲԿ-ը կողմ է լիազորությունների տարանջատմանը, որպեսզի տեսչական մարմինն անջատ լինի կառավարական մարմնից, որը պատասխանատու է հանքարդյունաբերական աշխատանքները հաստատելու:
Շրջակա միջավայր
1. Թափոնների կառավարում. ՀՕԲԿ-ը կողմ է թափոնների և մնացորդների վերամշակման անվտանգ պահպանմանն ու հեռացմանը: Թափոնների կառավարման ոչ պատշաճ գործունեությունները պետք է կանխվեն խիստ կառավարման, ծանր տուգանքների և փոխհատուցումների միջոցով:
2. Ջուր. ջուրը սոցիալական, մշակութային, բնապահպանական և տնտեսական բարձր արժեք ունեցող ընդհանուր պաշար է: Մաքուր ջրի հասանելիությունը մարդու իրավունք է և հիմք՝ համայնքների բարեկեցության և գոյատևման համար: Այն նաև էական նշանակություն ունի էկոհամակարգերի առողջ կենսունակության և նրանց մատուցած օգուտների համար: Հետևաբար, հանքարդյունաբերության ոլորտում ջրի և ջրօգտագործման կառավարումը պետք է լինի արդյունավետ և կայուն:
3.Պոչանքներ. պոչանքների արտադրությունը բնորոշ է հանքարդյունաբերությանն ու հանքանյութերի վերամշակմանը և այդպես էլ կմնա տեսանելի ապագայում: Պոչամբարների պարունակությունները պահանջում են ինժեներական լուծումներ՝ դրանց երկարաժամկետ անվտանգ պահպանումն ու կայուն կառավարումն ապահովելու համար: Պոչամբարների կառավարման պատասխանատվությունը հանքարդյունաբերական ընկերությանն է: Հանքարդյունաբերական ընկերությունը կարող է ազատվել պատասխանատվությունից միայն այն դեպքում, երբ անհրաժեշտ միջոցներ են հատկացվել պոչամբարների անվտանգ պահպանման համար: