Կորոնավիրուսի համաշխարհային վարակի և բնականոն կյանքի սահմանափակ պայմաններով հանդերձ՝ Հանքարդյունաբերության օրենսդրության բարեփոխումների կենտրոնը (ՀՕԲԿ) չդադարեցրեց իր աշխատանքները: Այն հետևողական է մնում ոլորտում տեղի ունեցող զարգացումներին՝ ՀՀ կառավարության ներկայացրած նախագծերին ու Ազգային ժողովի քննարկումներին:
ՀՕԲԿ-ի գլխավոր առաքելությունն է՝ Հայաստանում հանքարդյունաբերական գործունեությունը դարձնել պատասխանատու և փոխշահավետ:
Հուսով ենք, որ հաջորդ փուլում կկարողանաք մեր ներդրումն ունենալ երկրում հանքարդյունաբերության օրենքների բարեփոխման ու լավարկման աշխատանքներում՝ գերագույն նպատակ հետապնդելով Հայաստանի Հանրապետության պետական շահերը, հայ ժողովրդի բարօրությունն ու ապագա սերունդներին ժառանգելիք շրջակա միջավարը:
24 Հուլիս, 2020
Հանքարդյունաբերության օրենսդրության բարեփոխումների կենտրոնը (ՀՕԲԿ) ՀՀ-ում գրանցված հասարակական կազմակերպություն է: Այն կոչված է երաշխավորելու, որ պետությունն ու տեղական համայնքները հանքարդյունաբերական ոլորտից ստանան բավարար օգուտներ՝ մեղմացնելով դրա վնասակար ազդեցությունը։ ՀՕԲԿ-ի հիմնական գործունեությունը ներառում է հետազոտություն, շահագրգիռ կողմերի խորհրդատվություն, քաղաքականության մշակում, հանրային կրթություն, տեղեկատվություն, շահերի պաշտպանություն և օրենսդրական բարեփոխումներ:
ՀՕԲԿ-ը նախկինում գործում էր Հայաստանի ամերիկյան համալսարանի Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնի շրջանակում: ՀՕԲԿ-ի գործունեությունը կյանքի կոչվեց շնորհիվ Թուֆենկյան հիմնադրամի հովանավորության: