Հանքարդյունաբերության թույլտվության նկատմամբ մորատորիում կիրառելու առաջարկությունն այդպես էլ չանցավ ՀՀ ազգային ժողովում: Տնտեսական հանձնաժողովը մերժել է այն՝ առաջ քաշելով Հայաստանում տնտեսական ներդրումների վրա ներգործելիք բացասական ազդեցությունները:
Առաջարկությանն ընդդիմացողները պնդել են, որ Հայաստանի կառավարությունը ներկայումս նախաձեռնում է հանքարդյունաբերության ռազմավարություն մշակելու գործընթաց, նախքան հանքարդյունաբերության օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելը: Ըստ կառավարության տվյալներին՝ ռազմավարությունը կմշակվի 2020 թ. ընթացքում:
Եթե առաջարկությունն ընդունվեր Ազգային ժողովի կողմից, ապա երկամյա մորատորիում էր կիրառվել հանքարդյունաբերության թույլտվության նկատմամբ, ըստ որի՝ երաշխավորվելու էր, որ ոչ մի նոր հանք չի շահագործվելու գործող օրենսդրության ներքո:
Ազգային ժողովի պատգամավորներ Լենա Նազարյանի, Վարազդատ Կարապետյանի և Մերի Գալստյանի՝ 2019 թ. նոյեմբերին ներկայացրած առաջարկությունը Տնտեսական հանձնաժողովի կողմից վերանայվել և մերժվել է 2020 թ. մարտին:
Հակառակ այն փաստին, որ Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտը գտնվում է քաղաքական դիսկուրսի կիզակետում, հատկապես այն իրողությունից հետո, երբ ՀՀ կառավարությունը հանձնարարել էր Էլարդ կազմակերպության՝ հետաքննել Լիդիան Արմենիա ընկերության Ամուլսարի նախագիծը, պետք է նշենք, որ աննշան առաջախաղացում է տեղի ունեցել ոլորտի բարեփոխման գծով:
Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները և պատասխանատու հանքարդյունաբերության իրավապաշտպաններն այժմ այլ հնարավորություններ են որոնում՝ հանքարդյունաբերության ոլորտում բարեփոխումներ գործադրելու նպատակով:
Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտի զարգացումներին հետևելու համար՝ այցելե՛ք ՀՕԲԿ կայքը:
06 Ապրիլ, 2020Հանքարդյունաբերության օրենսդրության բարեփոխումների կենտրոնը (ՀՕԲԿ) ՀՀ-ում գրանցված հասարակական կազմակերպություն է: Այն կոչված է երաշխավորելու, որ պետությունն ու տեղական համայնքները հանքարդյունաբերական ոլորտից ստանան բավարար օգուտներ՝ մեղմացնելով դրա վնասակար ազդեցությունը։ ՀՕԲԿ-ի հիմնական գործունեությունը ներառում է հետազոտություն, շահագրգիռ կողմերի խորհրդատվություն, քաղաքականության մշակում, հանրային կրթություն, տեղեկատվություն, շահերի պաշտպանություն և օրենսդրական բարեփոխումներ:
ՀՕԲԿ-ը նախկինում գործում էր Հայաստանի ամերիկյան համալսարանի Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնի շրջանակում: ՀՕԲԿ-ի գործունեությունը կյանքի կոչվեց շնորհիվ Թուֆենկյան հիմնադրամի հովանավորության: