Հաղորդագրություն մեր գործադիր տնօրենի կողմից

image

Վերջին տարիներին Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտը ենթակա է եղել լայնածավալ հետազոտության՝ շրջակա միջավայրի կործանման, հավաքական անտարբերության, համայնքներին վնաս հասցնելու, աշխատողների իրավունքների խախտման և հանրային առողջապահության մտահոգությունների պատճառներով:

Այնուամենայնիվ, 2020 թվականը կարևոր տարի է թվում Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու համար: Հայաստանի կառավարությունը բացահայտորեն հայտնել է իր կամքը՝ լայնորեն ներգրավելու քաղաքացիական հասարակությանը և արդյունահանողներին այս տարվա ընթացքում հանքարդյունահանման ռազմավարությունը մշակելու:

Կառավարության կողմից հանձնարարված և Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորված, առաջիկա ամիսներին թողարկվելիք երկու զեկույցները՝ հանքարդյունաբերության տնտեսական և շրջակա միջավայրի վրա ազդեցության մասին, վտահաբար իրենց ներդրումն են ունենալու Հայաստանում հանքարդյունաբերության ռազմավարության շուրջ քննարկումներ ծավալելու:

Ելնելով այն իրողությունից, որ ոլորտում լրացուցիչ ջանքեր են հարկավոր, Հանքարդյունաբերության օրենսդրության բարեփոխումների կենտրոնն (ՀՕԲԿ) իր պատրաստակամությունն է հայտնում համագործակցելու շահառուների հետ՝ աջակցելու Հայաստանում պատասխանատու հանքարդյունաբերության  պրակտիկայի ներմուծմանը:

Վերջին տարիներին մենք հրատարակել ենք մի շարք հետազոտական աշխատանքներ, իրականացրել քաղաքացիական հասարակության շահառուների համապարփակ խորհրդակցություններ և բացահայտել Հայաստանի հանքարդյունաբերության օրենսդրության ակնառու բացթողումները, որոնք պահանջում են բարեփոխումներ: Այս տարի մենք նպատակ ենք հետապնդում՝ տարիների աշխատանքնը վերածել հանքարդյունաբերության ոլորտի իրական բարեփոխումների:

Հետևե՛ք մեր լրատուին՝ տեղեկանալու համար 2020 թվականի ընթացիկ զարգացումների մասին, աջակցեք Հայաստանում հանքարդյունահանման բարեփոխումներին:

 

Վարանդ Մկրտիչեան

04 Փետրվար, 2020

Հանքարդյունաբերության օրենսդրության բարեփոխումների կենտրոնը (ՀՕԲԿ) ՀՀ-ում գրանցված հասարակական կազմակերպություն է: Այն կոչված է երաշխավորելու, որ պետությունն ու տեղական համայնքները հանքարդյունաբերական ոլորտից ստանան բավարար օգուտներ՝ մեղմացնելով դրա վնասակար ազդեցությունը։ ՀՕԲԿ-ի հիմնական գործունեությունը ներառում է հետազոտություն, շահագրգիռ կողմերի խորհրդատվություն, քաղաքականության մշակում, հանրային կրթություն, տեղեկատվություն, շահերի պաշտպանություն և օրենսդրական բարեփոխումներ:

ՀՕԲԿ-ը նախկինում գործում էր Հայաստանի ամերիկյան համալսարանի Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնի շրջանակում: ՀՕԲԿ-ի գործունեությունը կյանքի կոչվեց շնորհիվ Թուֆենկյան հիմնադրամի հովանավորության:

parallax