ՀՕԲԿ հարցադրման արդյունքը ցուցաբերում է, որ լուրջ մտահոգություններ կան Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում

image

Հանքարդյունաբերության օրենսդրության բարեփոխումների կենտրոնի (ՀՕԲԿ) հարցադրման արդյունքը պարզել է, որ պատասխանողների ավելի քան 60 տոկոսը մտավախություն է հայտնում Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտի սոցիալական և բնապահպանական բացասական ազդեցության վերաբերյալ:

Ֆեյսբուքյան հարցադրման մեջ շահագրգիռ կողմերին հարցվել է, թե արդյոք մետաղական հանքարդյունաբերությունն օգուտ տալի՞ս է Հայաստանին:

Մասնակիցներին առաջարկվել էր պատասխանի երկու տարբերակ. մեկն ընդգծում էր, որ Հայաստանում հանքարդյունաբերությունն ապահովում է տնտեսական աճ և աշխատատեղեր է ստեղծում, մինչդեռ երկրորդն ընդգծում  է, որ հանքահանման պատճառած բնապահպանական և սոցիալական բացասական ազդեցությունները գերակշռում են տնտեսական օգուտներին:

Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտում որպես հասարակության ընդհանուր տրամադրվածության ցուցիչ՝ պատասխանողների մեծամասնությունը կարծում է, որ հանքարդյունաբերության ազդեցությունը շրջակա միջավայրի վրա պետք է նվազի, որպեսզի այն զուտ օգուտ տա երկրին և ժողովրդին:

ՀՀ կառավարությունն այս տարի պատրաստվում է մշակել Հայաստանի հանքարդյունաբերության ռազմավարությունը, ՀՕԲԿ հարցադրումը ենթադրում է, որ հասարակությունն ուշադիր հետևելու է զարգացումներին, որպեսզի ժողովուրդը դրական տնտեսական օգուտ ստանա հանքարդյունաբերությունից, որը կգերազանցի սոցիալական և բնապահպանական բացասական ազդեցություններին:

Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտի վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար հետևե՛ք ՀՕԲԿ ֆեյսբուքյան էջին:

27 Փետրվար, 2020

Հանքարդյունաբերության օրենսդրության բարեփոխումների կենտրոնը (ՀՕԲԿ) ՀՀ-ում գրանցված հասարակական կազմակերպություն է: Այն կոչված է երաշխավորելու, որ պետությունն ու տեղական համայնքները հանքարդյունաբերական ոլորտից ստանան բավարար օգուտներ՝ մեղմացնելով դրա վնասակար ազդեցությունը։ ՀՕԲԿ-ի հիմնական գործունեությունը ներառում է հետազոտություն, շահագրգիռ կողմերի խորհրդատվություն, քաղաքականության մշակում, հանրային կրթություն, տեղեկատվություն, շահերի պաշտպանություն և օրենսդրական բարեփոխումներ:

ՀՕԲԿ-ը նախկինում գործում էր Հայաստանի ամերիկյան համալսարանի Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնի շրջանակում: ՀՕԲԿ-ի գործունեությունը կյանքի կոչվեց շնորհիվ Թուֆենկյան հիմնադրամի հովանավորության:

parallax