Քաղաքացիական հասարակությունը մասնակցեց Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտի խնդիրների քննարկմանը

image

Ս.թ. նոյեմբերի 6-ին քաղաքացիական հասարակության շահառու խմբերը Հայաստանի ամերիկյան համալսարանում մասնակցեցին «Հանքարդյունաբերության օրենսդրության բարեփոխման նախաձեռնության» (ՀՕԲՆ) կազմակերպված Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտի խնդիրները և դրանց լուծումները թեմայով քննարկմանը: 

Քննարկման թեմաներն էին հանքարդյունաբերության ազդեցությունը շրջակա միջավայրի, ազդակիր համայնքների, տնտեսության և այլ ոլորտների վրա:

ՀՕԲՆ ծրագրի նորանշանակ ղեկավար Վարանդ Մկրտիչեանը ասաց. «Մենք միասին սկսել ենք հանքարդյունաբերությունը կրկին քաղաքական օրակարգի մաս դարձնելու գործընթաց», ապա շարունակելով՝ հավելեց. «Մեր նպատակն է աշխատել, որ հանքարդյունաբերության ոլորտից քաղած օգուտը գերազանցում է դրա բացասական ազդեցությանը Հայաստանի և հայ ժողովրդի համար»: 

Քաղհասարակության ներկայացուցիչներ մասնակցեցին շուրջ երկու ժամ տևած կլոր սեղան-քննարկմանը՝ խոսելով աղբահանության կառավարման, հողերի վերականգնման, ջրի որակի և այլ խնդիրների մասին:   

Այս կլոր սեղան-քննարկումը առաջինն էր ՀՕԲՆ ծրագրի շրջանակներում կազմակերպված միջոցառումների շարքում, որի նպատակն է  Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտի հայեցակարգ մշակելը և ծրագրի ավարտին հանքարդյունաբերության ոլորտի վերաբերյալ քաղաքականություն ունելալը:

Խոսելով քաղհասարակության ակտիվ մասնակցության մասին՝ Մկրտիչեանը ասաց. «Այս թափանցիկ և ներառական գործընթացը մեզ կտանի դեպի ավելի կայուն հանքարդյունաբերություն»: 

ՀՕԲՆ ծրագրի շրջանակներում իրականացվող միջոցառումների մասին լրացուցիչ տեղեկությունների համար ացելեք՝ www.mlri.crm.aua.am :

07 Նոյեմբեր, 2018

Հանքարդյունաբերության օրենսդրության բարեփոխման նախաձեռնությունը (ՀՕԲՆ), Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնի նախագիծն է: Այն բազմամյա պատմություն ունեցող նախագիծ է, որի նպատակն է ապահովել, որ Հայաստանում հանքարդյունաբերությունը բավարար օգուտներ բերի երկրին և ազդակիր համայնքներին: Նախաձեռնության շրջանակներում հանքարդյունաբերության սոցիալ-տնտեսական օգուտները գնահատելով օրենսդրություն է մշակվելու և միևնույն ժամանակ հաշվի են առնվելու հանքարդյունաբերության;շրջակա միջավայրի և առողջության վրա ունեցած  բացասական ազդեցությունները:

Նախագիծը հնարավոր է դարձել Թուֆենկյան հիմնադրամի ֆինանսավորմամբ:

Վարանդ Մկրտիչեան | ՀՕԲՆ Ծրագրի ղեկավար 

ՀԱՀ Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոն

varant.meguerditchian@aua.am

+374 60 61 2776, +374 98 03 4486

parallax