Սույն թվականի փետրվարի 23-ին տեղի ունեցավ «Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» (EU4Sevan) ծրագրի Համակարգող խորհրդի առցանց նիստը, մասնացությամբ՝ Շրջակա միջավայրի նախարարության, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության, ՀՀ-ում Գերմանիայի դեսպանության, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի:
Ընթացքում ընդգծվել են հետևյալ կետերը.
• Ծրագիրը կօժանդակի լճի ներուժի բացահայտմանը՝ հաշվի առնելով դրա նշանակությունը տնտեսական զարգացման, զբոսաշրջության համար և դրա մշակութային կարևորությունը։
• Լճի շուրջ առկա օրակարգերի և տեսլականների համադրման, ինչպես նաև լճի էկոհամակարգի և հարակից համայքների բնակիչների բարօրության հավասարակշռության հարցում լուծումների կարևորությունը։
• Բարելավել լճի ջրահավաք ավազանի մշտադիտարկման և կառավարման, ջուր խնայող հողօգտագործման, կեղտաջրերի մաքրման կարողությունների բարելավումը, ինչպես նաև կից համայնքների, մասնավոր հատվածի և այլ շահառուների շրջանում լճի պաշտպանության վերաբերյալ իրազեկումը։
Աղբյուրը՝ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության ֆեյսբուքյան էջ:
27 Փետրվար, 2021Հանքարդյունաբերության օրենսդրության բարեփոխումների կենտրոնը (ՀՕԲԿ) ՀՀ-ում գրանցված հասարակական կազմակերպություն է: Այն կոչված է երաշխավորելու, որ պետությունն ու տեղական համայնքները հանքարդյունաբերական ոլորտից ստանան բավարար օգուտներ՝ մեղմացնելով դրա վնասակար ազդեցությունը։ ՀՕԲԿ-ի հիմնական գործունեությունը ներառում է հետազոտություն, շահագրգիռ կողմերի խորհրդատվություն, քաղաքականության մշակում, հանրային կրթություն, տեղեկատվություն, շահերի պաշտպանություն և օրենսդրական բարեփոխումներ:
ՀՕԲԿ-ը նախկինում գործում էր Հայաստանի ամերիկյան համալսարանի Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնի շրջանակում: ՀՕԲԿ-ի գործունեությունը կյանքի կոչվեց շնորհիվ Թուֆենկյան հիմնադրամի հովանավորության: