Մկրտիչեանը եզրափակում է հիմնական ծրագրերը և հայտարարում իր հրաժարականը ՀՕԲԿ գործադիր տնօրենի պաշտոնից

image

Երկու տարի Հանքարդյունաբերության օրենսդրության բարեփոխումների կենտրոնի (ՀՕԲԿ) գործադիր տնօրենի պաշտոնն զբաղեցնելուց հետո, Վարանդ Մկրտիչեանը հայտարարեց, որ այս տարվա հուլիսին հեռանում է պաշտոնից:

ՀՕԲԿ խորհրդի անդամ Րաֆֆի Տուտագլեանը շնորհակալություն հայտնեց Մկրտիչեանին՝ իր ծավալած գործունեության համար և ասաց, որ խորհուրդը ցավում է տեսնել Վարանդի հեռանալը: «Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Վարանդին՝ իր անգնահատելի աշխատանքի համար և մեր բարեմաղթությունները հղել նրա երիտասարդ ընտանիքին», - ասաց Տուտագլեանը: «Վարանդի ղեկավարման շրջանում ՀՕԲԿ-ն զգալի աճ և փոփոխություններ է արձանագրել՝  Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու նշանակալից մի ժամանակաշրջանում: Նա լրջորեն աշխատել է Հայաստանում պատասխանատու հանքարդյունաբերության գործունեություն ապահովելու ուղղությամբ»:

Այս հանգույցը ՀՕԲԿ-ի համար նշանակալից հանգրվան է, քանի որ ծրագրի առանցքային փուլը՝ Հայաստանի համար պատասխանատու հանքարդյունաբերության նոր օրենսդրության մշակումը հասել է իր վերջաբանին:

Վարանդի ղեկավարության օրոք ՀՕԲԿ-ը հասել է հետևյալ հիմնական արդյունքներին.

• անցկացվել է հանհանքարդյունաբերության շահաառուների ազգային խորհրդատվություն ՀԿ-ների և Հայաստանի հանքարդյունաբերության շահառուներիի հետ,

• հրապարակվել է շահառուների խորհրդատվության զեկույց՝ ռազմավարության մշակմանը նպաստելու համար,

• ձեռնարկվել է հանքարդյունաբերության ռազմավարության մշակման գործընթաց, որի արդյունքում հրապարակվել է ՀՕԲԿ Պատասխանատու հանքարդյունաբերության ռազմավարությունը՝ որպես օրենսդրական բարեփոխումների հարթակ,

• մշակվել է Հայաստանի հանքարդյունաբերության օրենսդրության բարեփոխումներ ՀՕԲԿ պատասխանատու հանքարդյունաբերության ռազմավարության հիման վրա՝ փորձագետ իրավաբանների աջակցությամբ,

• փոփոխություններ են կատարվել Ընդերքի մասին օրենսգրքում և ներկայացվել են ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը,

• փոփոխություններ են կատարվել Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին օրենքում և ներկայացվել են ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությանը,

• փոփոխություններ են կատարվել Բնապահպանության վերահսկողության մասին օրենում և ներկայացվել են ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին,

• Օգուտ-վնաս վերլուծության նոր ուղեցույց է շարադրվել՝ Հայաստաում կիրառելու համար ԵՄ ՕՎՎ ուղեցույցի հիման վրա և ներկայացվել է կառավարության համապատասխան մարմիններին,

• ինչպես նաև ուսումնասիրություն է կատարվել հանքարդյունաբերության հարկերի հավաքագրման ռիսկերի գծով:

Խոսելով աշխատակիցների հետ՝ Մկրտիչեանն ասաց. «Ես հպարտ եմ այն աշխատանքով, որը ՀՕԲԿ-ն իրականացրել է այս ժամանակահատվածում: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՀՕԲԿ աշխատակիցներիս, ՀԱՀ Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնի նախկին գործընկերներիս և բոլոր շահառուներին ու պետական պաշտոնյաներին, որոնց հետ ես հաճույքով աշխատել եմ այս ծրագրի շրջանակներում:

«Հատկապես շնորհակալություն եմ հայտնում Թուֆենկյան հիմնադրամի Ջեյմս Թուֆենկյանին, Անդրանիկ Գասպարեանին և Րաֆֆի Տուտագլեանին՝ այս երկու տարիների ընթացքում նրանց ցուցաբերած աջակցության համար»:

ՀՕԲԿ-ն այժմ մտնում է մի նոր փուլ, ընդ որում ակտիվորեն աշխատելու է, որպեսզի ՀՀ կառավարությունն ընդունի և կյանքի կոչի պատասխանատու հանքարդյունաբերության բարեփոխումները:

2020 թվականի հունիսի 30-ի դրությամբ՝ խնդրում ենք ՀՕԲԿ-ի վերաբերյալ բոլոր հարցերով դիմել Թուֆենկյան հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Տուտագլեանին (raffi.doudaklian@tcf.am): ՀՕԲԿ-ն արդեն սկսել է փնտրել նոր տնօրեն:

19 Հունիս, 2020

Հանքարդյունաբերության օրենսդրության բարեփոխումների կենտրոնը (ՀՕԲԿ) ՀՀ-ում գրանցված հասարակական կազմակերպություն է: Այն կոչված է երաշխավորելու, որ պետությունն ու տեղական համայնքները հանքարդյունաբերական ոլորտից ստանան բավարար օգուտներ՝ մեղմացնելով դրա վնասակար ազդեցությունը։ ՀՕԲԿ-ի հիմնական գործունեությունը ներառում է հետազոտություն, շահագրգիռ կողմերի խորհրդատվություն, քաղաքականության մշակում, հանրային կրթություն, տեղեկատվություն, շահերի պաշտպանություն և օրենսդրական բարեփոխումներ:

ՀՕԲԿ-ը նախկինում գործում էր Հայաստանի ամերիկյան համալսարանի Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնի շրջանակում: ՀՕԲԿ-ի գործունեությունը կյանքի կոչվեց շնորհիվ Թուֆենկյան հիմնադրամի հովանավորության:

parallax