2021 թ. հունվարի 18-ին, ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը գրությամբ դիմել է բնապահպանական ոլորտի միջազգային կազմակերպություններին՝ նրանց ուշադրությունը հրավիրելով Ադրբեջանի կողմից պատերազմի ընթացքում Արցախի ժողովրդի դեմ կիրառված միջազգայնորեն արգելված թունավոր զինամթերքի ծանր հետևանքների մասին։
Ադրբեջանական ագրեսիան չի սահմանափակվել միայն Արցախով, այլ տարածվել է մինչև Հայաստանի Հանրապետության տարածք։ Այսպիսով՝ ներկայումս Հայաստանը կանգնած է բնապահպանական լուրջ վտանգների առջև, մասնավորապես․
• Անտառածածկ տարածքների կորուստ, անտառի դեգրադացիա և անտառային հրդեհների ռիսկերի մեծացում: Հրդեհները կանխամտածված կերպով վնաս են հասցրել «Արծվաբերդ» և «Սյունիք» անտառային տնտեսություններին:
• Ջրի, սանիտարական մաքրման, թափոնների ենթակառուցվածքների կորուստ կամ խափանում, պոչամբարներ և այլն:
• Լանդշաֆտներին, գեոբազմազանությանը և կենսաբազմազանությանն ուղղված ֆիզիկական վնաս:
• Հսկայական քանակությամբ բեկորներ և փլատակներ, որոնք կարող են օդի և հողի աղտոտում առաջացնել և այլն:
ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը և նախարար Ռոմանոս Պետրոսյանը կոչ են անում միջազգային հանրությանը՝ ակտիվորեն ներգրավվել և օժանդակել Հայաստանում շրջակա միջավայրի վնասի մանրակրկիտ գնահատմանը և մեղմել սահմանային տարածքում ստեղծված կրիտիկական իրավիճակը։
Գրությունն ուղարկվել է՝
• Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողին,
• Ռամսարի կոնվենցիայի գլխավոր քարտուղարին,
• Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղարին,
• «Միգրացվող վայրի կենդանիների տեսակների պահպանության մասին» կոնվենցիայի «Աֆրո-Եվրասիական միգրացվող ջրային թռչունների պահպանության մասին» (AEWA) համաձայնագրի գործադիր քարտուղարին,
• Վայրի կենդանիների միգրացվող տեսակների պահպանման մասին կոնվենցիայի գործադիր քարտուղարին,
• Բեռնի կոնվենցիայի գլխավոր քարտուղարին,
• ՄԱԿ-ի բնապահպանական ծրագրերի գործադիր տնօրենին,
• Բնության պահպանության միջազգային միության գլխավոր տնօրենին,
• Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ, «Եվրոպական կանաչ գործարք»-ի համար պատասխանատու հանձնակատարին,
• Շրջակա միջավայրի, օվկիանոսների և ձկնորսության հարցերով հանձնակատարին:
Աղբյուրը՝ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության ֆեյսբուքյան էջ:
27 Հունվար, 2021Հանքարդյունաբերության օրենսդրության բարեփոխումների կենտրոնը (ՀՕԲԿ) ՀՀ-ում գրանցված հասարակական կազմակերպություն է: Այն կոչված է երաշխավորելու, որ պետությունն ու տեղական համայնքները հանքարդյունաբերական ոլորտից ստանան բավարար օգուտներ՝ մեղմացնելով դրա վնասակար ազդեցությունը։ ՀՕԲԿ-ի հիմնական գործունեությունը ներառում է հետազոտություն, շահագրգիռ կողմերի խորհրդատվություն, քաղաքականության մշակում, հանրային կրթություն, տեղեկատվություն, շահերի պաշտպանություն և օրենսդրական բարեփոխումներ:
ՀՕԲԿ-ը նախկինում գործում էր Հայաստանի ամերիկյան համալսարանի Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնի շրջանակում: ՀՕԲԿ-ի գործունեությունը կյանքի կոչվեց շնորհիվ Թուֆենկյան հիմնադրամի հովանավորության: