«Հանքարդյունաբերության օրենսդրության բարեփոխման նախաձեռնություն» (ՀՕԲՆ) ծրագիրն այս շաբաթ եզրափակեց իր քաղաքացիական հասարակության և ակադեմիական խմբերի հետ խորհրդակցությունների վերջնական պաշտոնական փուլը երրորդ ՀՕԲՆ Կլոր սեղան քննարկման ընթացքում, քանի որ այն պատրաստվում է իրականացնել ՀՕԲՆ-ի Պատասխանատու հանքարդյունաբերության քաղաքականության հարթակ:
ՀՕԲՆ Ծրագրի ղեկավար Վարանդ Մկրտիչեանը խրախուսվել է խորհրդակցությունների ընթացքում բարձր մակարդակի մասնակցությամբ և քննարկումների խորությամբ:
«Պատասխանատու հանքարդյունաբերության շահառուների խորհրդատվության և քաղաքականության մշակման գործընթացը լայնածավալ է: Մենք վարել ենք թափանցիկ, ընդգրկուն, քաղաքացիական հասարակության կողմից անցկացվող խորհրդատվություններ և ընդգրկել ենք լայնածավալ հարցեր»:
«Շատ խրախուսելի էր լսել անցյալ երեք կլոր սեղանների շուրջ փոխանակված տարբեր տեսակետների մասին և ստանալ պատասխանատու հանքարդյունաբերության վերաբերյալ ստացված գրավոր ներկայացումներ: Սա կարևոր է կոնսենսուսի վրա հիմնված և հավասարակշռված հանքարդյունաբերական քաղաքականության հարթակի ձևավորման համար », – ասաց Մկրտիչեանը:
Քաղաքացիական հասարակության շահագրգիռ կողմերը, տեղական ինքնակառավարման ներկայացուցիչները, գիտնականները, աշխատողների ներկայացուցիչները և այլ շահագրգիռ կողմերը համախմբվեցին այս շաբաթվա քննարկման ձևաչափով անցկացվող երրորդ և վերջնական ՀՕԲՆ կլոր սեղանի շուրջ:
Խոսնակներ Հարություն Մովսիսյանը (Երևանի պետական համալսարան), Արթուր Համբարձումյանը (Քաղաքացիական ձայն), Ալեն Ամիրխանյանը (Հայաստանի ամերիկյան համալսարանի Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոն), Աննա Շահնազարյանը (Հայկական բնապահպանական ճակատը) և Արթուր Գրիգորյանը իրենց կարծիքները կիսեցին Հայաստանի մի շարք կարևոր հանքարդյունաբերական խնդիրների վերաբերյալ:
Կլոր սեղանի ընթացքում քննարկվել են հանքավայրերի թափոնների պատասխանատու կառավարմանը, հանքավայրերի մոտ ջրի և օդի որակների բարձրացմանը, հանքավայրերի փակման ֆինանսավորմանը և կառավարմանն առնչվող հարցեր, ինչպես նաև մի շարք այլ հարցեր:
«Մեր հանքարդյունաբերական քաղաքականության հարթակը համապարփակորեն կներառի այդ խնդիրները, ինչպես նաև ավելի լայն տնտեսական, բնապահպանական, սոցիալական և աշխատողների իրավունքների խնդիրները, որոնց առերեսվում է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտը», – նշեց Մկրտիչեանը:
ՀՕԲՆ հանքարդյունաբերության քաղաքականության փաստաթուղթը կհրապարակվի մոտակա շաբաթների ընթացքում՝ որպես լայնաշերտ քաղաքացիական հասարակության ընդարձակ խորհրդատվական գործընթացի արդյունք, որը նախաձեռնվել է ՀՕԲՆ կողմից 2018 թվականի հոկտեմբերի և 2019 թվականի մարտի միջև ընկած ժամանակահատվածում:
21 Մարտ, 2019Հանքարդյունաբերության օրենսդրության բարեփոխման նախաձեռնությունը (ՀՕԲՆ), Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնի նախագիծն է: Այն բազմամյա պատմություն ունեցող նախագիծ է, որի նպատակն է ապահովել, որ Հայաստանում հանքարդյունաբերությունը բավարար օգուտներ բերի երկրին և ազդակիր համայնքներին: Նախաձեռնության շրջանակներում հանքարդյունաբերության սոցիալ-տնտեսական օգուտները գնահատելով օրենսդրություն է մշակվելու և միևնույն ժամանակ հաշվի են առնվելու հանքարդյունաբերության;շրջակա միջավայրի և առողջության վրա ունեցած բացասական ազդեցությունները:
Նախագիծը հնարավոր է դարձել Թուֆենկյան հիմնադրամի ֆինանսավորմամբ:
Վարանդ Մկրտիչեան | ՀՕԲՆ Ծրագրի ղեկավար
ՀԱՀ Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոն
varant.meguerditchian@aua.am
+374 60 61 2776, +374 98 03 4486