ՀՕԲԿ-ը մասնակցեց ռազմավարության մշակման աշխատաժողովին

image

Մամլո հաղորդագրություն
Կապ՝ Ավո Ափոշյան
Էլ. փոստ՝ info@mlri.org.am

 

Ապրիլի 16-17-ին Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնը անցկացրեց քաղաքականության մշակման երկօրյա աշխատաժողով՝ ավելի քան 30 քաղաքացիական հասարակության անդամների և կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ: Քարլ Ուլբրիխտը՝ ՀՕԲԿ-ի հետազոտությունների ղեկավարը, մասնակցեց միջոցառմանը և քննարկեց մի շարք թեմաներ, ներառյալ՝ առողջությունը և հանքարդյունաբերության ոլորտում աշխատանքի անվտանգությունը, պոչամբարի անվտանգությունը, լքված հանքավայրերի վերականգնումը և առկա պոչանքների վերամշակումը: Հայաստանի կառավարությունը ներկայումս մշակում է հանքարդյունաբերոթւյան ոլորտի նոր ռազմավարություն, և կարևոր է, որպեսզի քաղաքացիական հասարակութունը ակտիվ և ազդեցիկ դեր ունենա ռազմավարության ձևավորման գործում:

Հավելյալ մանրամասների համար՝

newsroom.aua.am/2021/04/27/aua-center-for-responsible-mining-leads-civil-society-dialog/

 

 
30 Ապրիլ, 2021

Հանքարդյունաբերության օրենսդրության բարեփոխումների կենտրոնը (ՀՕԲԿ) ՀՀ-ում գրանցված հասարակական կազմակերպություն է: Այն կոչված է երաշխավորելու, որ պետությունն ու տեղական համայնքները հանքարդյունաբերական ոլորտից ստանան բավարար օգուտներ՝ մեղմացնելով դրա վնասակար ազդեցությունը։ ՀՕԲԿ-ի հիմնական գործունեությունը ներառում է հետազոտություն, շահագրգիռ կողմերի խորհրդատվություն, քաղաքականության մշակում, հանրային կրթություն, տեղեկատվություն, շահերի պաշտպանություն և օրենսդրական բարեփոխումներ:

ՀՕԲԿ-ը նախկինում գործում էր Հայաստանի ամերիկյան համալսարանի Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնի շրջանակում: ՀՕԲԿ-ի գործունեությունը կյանքի կոչվեց շնորհիվ Թուֆենկյան հիմնադրամի հովանավորության:

parallax