Ապրիլի 11, 2019թ.
«Հանքարդյունաբերության օրենսդրության բարեփոխման նախաձեռնությունը» (ՀՕԲՆ) անցում է նոր գործողությունների՝ իր ջանքերն ուղղելով Հայաստանում պատասխանատու հանքարդյունաբերության ոլորտի հանրային կրթության և շահերի պաշտպանությանը: Սկզբում տեղակայված լինելով Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնում՝ ՀՕԲՆ-ը հետևելու է այս ընդլայնված աշխատանքային շրջանակին` որպես անկախ գրանցված հասարակական կազմակերպություն` «Հանքարդյունաբերության օրենսդրության բարեփոխումների կենտրոն» (ՀՕԲԿ):
ՀԱՀ Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնի տնօրեն Ալեն Ամիրխանյանը ողջունեց ՀՕԲՆ ծրագրի ընդլայնման այս կարևոր շրջադարձը:
«ՀՕԲՆ-ը ՀԱՀ Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնի առանցքային նախաձեռնություն է, որն իրականացվել և աջակցվել է Թուֆենկյան հիմնադրամի կողմից: Այն կատարել է ուսումնասիրություններ և ապահովել է շահառուների ներգրավվածությունը, որոնք նշանակալի դեր են ունեցել Հայաստանի հանքարդյունաբերության բնապահպանական, սոցիալական և տնտեսական ազդեցությունների օրենսդրական բացթողումների իրազեկման բարձրացման հարցում»,- նշեց Ամիրխանյանը, - Հետագայում ակնկալում ենք ՀՕԲՆ-ի գործողությունների ընդարձակում, ավելի շատ իրազեկվածություն և շահերի պաշտպանում պատասխանատու հանքարդյունաբերությանն ուղղված բարեփոխումների համար»:
ՀՕԲՆ ծրագրի ղեկավար Վարանդ Մկրտիչեանն ընդգծեց ՀԱՀ Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնի շրջանակում ՀՕԲՆ-ի կողմից իրականացված կարևոր աշխատանքը:
«Վերջին տարիների ընթացքում մենք հրապարակել ենք զեկույցներ հանքարդյունաբերության լավագույն փորձի, օրենսդրական բացթողումների և հարկային հարցերի վերաբերյալ: Հայաստանի ամերիկյան համալսարանի կազմում գտնվելու ընթացքում իրականացրել ենք նաև թափանցիկ և լայնածավալ խորհրդատվություններ շահագրգիռ կողմերի հետ՝ քննարկելով թափոնների կառավարման, ջրի որակի և հանքարդյունաբերության սոցիալական ազդեցությունները: Այս կարևոր գործողությունները հիմք են դրել մեր հանքարդյունաբերության քաղաքականության, հաղորդակցության և շահերի պաշտպանության ջանքերի համար, որոնք առաջ են ընթանում մեր նոր կառույցի շրջանակներում», - նշեց Մկրտիչեանը:
2019 թվականի ապրիլի 15-ին ՀՕԲՆ-ը տեղափոխվում է իր Երևանյան նոր գրասենյակ և գործելու է որպես «Հանքարդյունաբերության օրենսդրության բարեփոխումների կենտրոն» ՀԿ:
2014 թվականից սկսած ՀՕԲՆ-ի գործունեությունը հնարավոր է եղել Թուֆենկյան հիմնադրամի միջոցների շնորհիվ:
«Մենք երախտապարտ ենք վերջին մի քանի տարիների ընթացքում ՀՕԲՆ ծրագրի աջակցության հարցում Թուֆենկյան հիմնադրամի համագործակցության համար, ինչպես նաև հույսով ակնկալում ենք Հիմնադրամի և ՀՕԲՆ-ի հետագա համագործակցությունը ՀԱՀ-ի հետ», - նշեց Ամիրխանյանը:
Թուֆենկյան հիմնադրամը շարունակելու է մնալ ՀՕԲՆ-ի առանցքային ֆինանսավորող գործընկեր իր հետագա գործողությունների ընթացքում:
ՀԱՀ Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնը կշարունակի իրականացնել իր բազմաթիվ ծրագրերն ու գործողությունները` խթանելով հետազոտական, կրթական և համայնքային մասնակցությունը պատասխանատու հանքարդյունաբերության բոլոր բնագավառներում:
11 Ապրիլ, 2019Հանքարդյունաբերության օրենսդրության բարեփոխումների նախաձեռնությունը (ՀՕԲՆ) նպատակաուղղված է Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտից ապահովելու բավարար օգուտներ երկրի և տեղական համայնքների համար: Նրա հիմնական գործունեությունը ներառում է ուսումնասիրություն, շահագրգիռ կողմերի խորհրդատվություն, քաղաքականության մշակում, հանրային կրթություն, հաղորդակցություն և շահերի պաշտպանություն: 2014 թվականից ՀՕԲՆ-ը հիմնադրվել է Հայաստանի ամերիկյան համալսարանի Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնում և այսուհետ գործելու է անկախ որպես «Հանքարդյունաբերության օրենսդրության բարեփոխումների կենտրոն» ՀԿ: Սույն ծրագիրը հնարավոր է դարձել Թուֆենկյան հիմնադրամի միջոցների շնորհիվ:
Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ)Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնը խթանում է Հայաստանի սոցիալական, բնապահպանական և տնտեսական հարցերում պատասխանատու հանքարդյունաբերության լավագույն փորձերի ստեղծումը, անցումը և ընդունումը:
Այս նպատակին հասնելու համար ՀԱՀ Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնն աշխատում է ընկերությունների, քաղաքացիական հասարակության և հանրային ոլորտի հետ:
Կոնտակտ անձ
Վարանդ Մկրտիչեան
Հեռ.՝ +374 98 03 44 86