ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը սեպտեմբերի 23-ին գլխավոր դատախազություն է ուղարկել Մղարթի ոսկու հանքավայրի շահագործման ընթացքում վերհանված մի շարք խախտումների մասին գրություն:
2011 թվականից ի վեր հանքը շահագործող ընկերության կատարած հիմնական խախտումներն են.
• ջրօգտագործման թույլտվության բացակայությունը,
• շինությունների կառուցումն առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացության,
• արտանետումների թույլատրելի սահմանի խախտումը:
Աղբյուրը՝ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության ֆեյսբուքյան էջ:
02 Հոկտեմբեր, 2020Հանքարդյունաբերության օրենսդրության բարեփոխումների կենտրոնը (ՀՕԲԿ) ՀՀ-ում գրանցված հասարակական կազմակերպություն է: Այն կոչված է երաշխավորելու, որ պետությունն ու տեղական համայնքները հանքարդյունաբերական ոլորտից ստանան բավարար օգուտներ՝ մեղմացնելով դրա վնասակար ազդեցությունը։ ՀՕԲԿ-ի հիմնական գործունեությունը ներառում է հետազոտություն, շահագրգիռ կողմերի խորհրդատվություն, քաղաքականության մշակում, հանրային կրթություն, տեղեկատվություն, շահերի պաշտպանություն և օրենսդրական բարեփոխումներ:
ՀՕԲԿ-ը նախկինում գործում էր Հայաստանի ամերիկյան համալսարանի Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնի շրջանակում: ՀՕԲԿ-ի գործունեությունը կյանքի կոչվեց շնորհիվ Թուֆենկյան հիմնադրամի հովանավորության: