ՀՕԲԿ-ը մասնակցեց Ազգային ժողովի հանքարդյունաբերության օրենսդրության վերաբերյալ աշխատանքային խմբի նիստին

image

2019 թ. մայիսի 3-ին, Հանքարդյունաբերության օրենսդրության բարեփոխումների կենտրոնը (ՀՕԲԿ) մասնակցեց ՀՀ Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական ​​հանձնաժողովին կից Հանքարդյունաբերական օրենսդրության բացերի աշխատանքային խմբի  2-րդ նիստին:

Նիստը վարեց ԱԺ պատգամավոր Մերի Գալստյանը: Այն վերաբերում էր բնական պաշարների կառավարմանը, հանքարդյունաբերության օրենսդրության բացերին և հանքարդյունաբերության ոլորտը կարգավորող օրենքներում առկա հակասություններին: Նիստը հանդիսացավ լուծումների առաջարկների քննարկման համար նպաստավոր հարթակ:

ՀՕԲԿ-ը Ազգային ժողովի աշխատանքային խմբի կազմում ներկայացնում էին գործադիր տնօրեն Վարանդ Մկրտիչեանը և իրավաբանական փորձագետ Դավիթ Հակոբյանը:

Նիստի ընթացքում Մկրտիչեանը ներկայացրեց ՀՕԲԿ-ի մտահոգությունները հանքավայրերի թափոնների կառավարման, շրջակա միջավայրի և մարդկանց առողջության վրա դրանց հնարավոր վտանգավոր հետևանքերի շուրջ:

Նիստին հաջորդող քննարկումների ընթացքում Մկրտիչեանը նշեց. «առկա են լուրջ մարտահրավերներ կապված Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտի կառավարման հետ կապված»:

«Հայաստանում մեր քաղաքացիների և շրջակա միջավայրի պաշտպանության լավագույն երաշխիքը նոր օրենսդրություն ընդոնումն է, որը կխրախուսի պատասխանատու հանքարդյունաբերությունը», ավելացրեց Մկրտիչեանը:

Նիստը ՀՕԲԿ-ի համար միջավայր ստեղծեց բարձրաձայնելու պատասխանատու հանքարդյունաբերության խնդիրները ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների առջև:

«Մենք երախտապարտ ենք այս կարևոր ֆորումում ներգրավվելու հնարավորություն ունենալու համար և ակնկալում ենք, որ կհամագործացենք ՀՀ կառավարության հետ հանքարդյունաբերության ոլորտի կարևորագույն բարեփոխումներն իրականացնելու ուղղությամբ», - եզրափակեց Մկրտիչեանը:

20 Մայիս, 2019
parallax