«Կանաչ կլիմայական հիմնադրամը» Հայաստանին տրամադրում է անտառապատման դրամաշնորհ

image

Օգոստոսի 19-ին «Կանաչ կլիմայական հիմնադրամը» բավարարել է Հայաստանի կողմից 2019 թվականին ներկայացված հայտը․ որի արդյունքում շուտով Հայաստանին կտրամադրվի 10 միլիոն դոլարի չափով դրամաշնորհ՝ անտառների վերականգնման ու գյուղական համայնքներում այլընտրանքային էներգետիկայի զարգացման աջակցությանն ուղղված ծրագրեր իրականացնելու նպատակով։ Եվ որպես արդյունք՝ կստեղծվեն հարյուրավոր նոր աշխատատեղեր:

Նախագիծը կիրագործվի ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության և Շրջակա միջավայրի նախարարության բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի կողմից։ Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 18.7 միլիոն դոլար։

 

Աղբյուրը՝ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության ֆեյսբուքյան էջ:

 

28 Օգոստոս, 2020

Հանքարդյունաբերության օրենսդրության բարեփոխումների կենտրոնը (ՀՕԲԿ) ՀՀ-ում գրանցված հասարակական կազմակերպություն է: Այն կոչված է երաշխավորելու, որ պետությունն ու տեղական համայնքները հանքարդյունաբերական ոլորտից ստանան բավարար օգուտներ՝ մեղմացնելով դրա վնասակար ազդեցությունը։ ՀՕԲԿ-ի հիմնական գործունեությունը ներառում է հետազոտություն, շահագրգիռ կողմերի խորհրդատվություն, քաղաքականության մշակում, հանրային կրթություն, տեղեկատվություն, շահերի պաշտպանություն և օրենսդրական բարեփոխումներ:

ՀՕԲԿ-ը նախկինում գործում էր Հայաստանի ամերիկյան համալսարանի Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնի շրջանակում: ՀՕԲԿ-ի գործունեությունը կյանքի կոչվեց շնորհիվ Թուֆենկյան հիմնադրամի հովանավորության:

parallax