Ս.թ. սեպտեմբերից Վարանդ Մկրտիչեանը գլխավորում է Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնի Հանքարդյունաբերության օրենսդրության բարեփոխման նախագիծը:
Մինչև նախագծին միանալը նա եղել է Ավստրիալիայի ստանդարտների ազգային կազմակերպության Շահառուների ներգրավվածության բաժնի փոխնախագահ: Նա նաև Ավստրալիայի Հայ Դատի Մարմինի առաջին գործադիր տնօրենը և նախագահն է եղել:
Վարանդ Մկրտիչեանի կրթական ուղին հետևյալն է՝ Կառավարման մագիստրոսի աստիճան Մըքուրի կառավարման մագիստրոսական դպրոցից, և Միջազգային հարաբերությունների մագիստրոսի աստիճան Գրֆիթի համալսարանից:
08 Հոկտեմբեր, 2018Հանքարդյունաբերության օրենսդրության բարեփոխման նախաձեռնությունը (ՀՕԲՆ), Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնի նախագիծն է: Այն բազմամյա պատմություն ունեցող նախագիծ է, որի նպատակն է ապահովել, որ Հայաստանում հանքարդյունաբերությունը բավարար օգուտներ բերի երկրին և ազդակիր համայնքներին: Նախաձեռնության շրջանակներում հանքարդյունաբերության սոցիալ-տնտեսական օգուտները գնահատելով օրենսդրություն է մշակվելու և միևնույն ժամանակ հաշվի են առնվելու հանքարդյունաբերության;շրջակա միջավայրի և առողջության վրա ունեցած բացասական ազդեցությունները:
Նախագիծը հնարավոր է դարձել Թուֆենկյան հիմնադրամի ֆինանսավորմամբ:
Վարանդ Մկրտիչեան | ՀՕԲՆ Ծրագրի ղեկավար
ՀԱՀ Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոն
varant.meguerditchian@aua.am
+374 60 61 2776, +374 98 03 4486