ՀՕԲԿ գործադիր տնօրենի այցը Ավստրալիա

image

Վերջերս Ավստրալիա կատարած այցի ընթացքում, ՀՕԲԿ գործադիր տնօրենն անցկացրել է մի շարք միջոցառումներ, որոնք ուղղված են եղել Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի բարեփոխումների անհրաժեշտության մասին տեղեկացվածության բարձրացմանը:

Միջոցառումների ընթացքում պարոն Մկրտիչեանը քննարկել է ներկայումս Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտի վիճակը, ինչպես նաև առկա վատ գործելակերպերը և դրանց բացասական ազդեցությունները շրջակա միջավայրի և հասարակության վրա:

Ավստրալիայում ՀՕԲԿ-ի հասարակական ներգրավվածության միջոցառումները հանդիսանում են՝ Հայաստանում և Միացյալ Նահանգներում անցկացված նմանատիպ համայնքային միջոցառումների շղթայի հաջորդ օղակը:

29 Նոյեմբեր, 2019

Հանքարդյունաբերության օրենսդրության բարեփոխումների կենտրոնը (ՀՕԲԿ) ՀՀ-ում գրանցված հասարակական կազմակերպություն է: Այն կոչված է երաշխավորելու, որ պետությունն ու տեղական համայնքները հանքարդյունաբերական ոլորտից ստանան բավարար օգուտներ՝ մեղմացնելով դրա վնասակար ազդեցությունը։ ՀՕԲԿ-ի հիմնական գործունեությունը ներառում է հետազոտություն, շահագրգիռ կողմերի խորհրդատվություն, քաղաքականության մշակում, հանրային կրթություն, տեղեկատվություն, շահերի պաշտպանություն և օրենսդրական բարեփոխումներ:

ՀՕԲԿ-ը նախկինում գործում էր Հայաստանի ամերիկյան համալսարանի Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնի շրջանակում: ՀՕԲԿ-ի գործունեությունը կյանքի կոչվեց շնորհիվ Թուֆենկյան հիմնադրամի հովանավորության:

parallax