ՀՕԲԿ պատասխանատու հանքարդյունաբերության ռազմավարություն

Տարիների ընթացքում ՀՕԲԿ-ն իրականացրել է հետազոտություններ պատասխանատու հանքարդյունաբերության լավագույն փորձի վերաբերյալ՝ հրապարակելով զեկույցներ Հայաստանի պոչամբարների և թափոնների կառավարման, ջրօգտագործման, ոլորտի հարկաբյուջետային (ֆիսկալ) ռեժիմի, աշխատողների իրավունքների և անվտանգության, հանքարդյունաբերության սոցիալական ազդեցությունների և այլ խնդիրների մասին:

Ավելի ուշ, ՀՕԲԿ-ը նախաձեռնել է շահառուների խորհրդատվության համաժողովրդական գործընթաց՝ պարզելու հանքարդյունաբերության ոլորտում քաղաքացիական հասարակության հիմնական խնդիրներն ու մտահոգությունները: ՀՕԲԿ-ի իրականացրած հետազոտություններն ու շահառուների խորհրդատվության գործընթացը նպաստել են ՀՕԲԿ պատասխանատու հանքարդյունաբերության ռազմավարության մշակմանը:

 

Սկզբունքներ
Կառավարում (օրենսդրության հստակեցում, լիցենզավորում, անկախ տեսչություն, միջազգային չափանիշներ)
Շրջակա միջավայր (թափոնների կառավարում, ջուր, պոչամբարներ, հանքերի փակում և տարածքների վերականգնում)
Սոցիալական (ազդակիր համայնքներ, առողջություն, աշխատողների անվտանգություն և իրավունք)
Տնտեսական (տնտեսական աճ, հարկեր, թափանցիկություն, եկամուտների կառավարում)
parallax