ՀՕԲԿ համակիրները Սիդնեյում նշում են 2019 թ-ի ծավալած գործունեության հաջողությունները

image

Հանքարդյունաբերության օրենսդրության բարեփոխումների կենտրոնը (ՀՕԲԿ) Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում ընթրիքի երեկույթի շրջանակներում նշեց հաջողակ տարվա ավարտը՝ Սքայ նյուզի հաղորդավար և հռչակավորների կայունության գծով փորձագետ Ջոն Դիի և մտերիմ համակիրների հետ:

Միջոցառման ընթացքում հյուրերի խոսնակ Ջոն Դին քննարկեց Հայաստանում կայուն բիզնես պրակտիկայի անհրաժեշտությունը, ինչպես նաև իր աջակցությունը ցուցաբերեց հանքարդյունաբերության ոլորտում իրականացվելիք  բարեփոխումներին:

Անցած 30 տարիների ընթացքում մի քանի անգամ այցելած լինելով Հայաստան՝  խոսնակը հյուրերին վստահեցրեց, որ Հայաստանը գնում է դեպի բարեկեցություն և զարգացում: Դին նաև շեշտեց, որ անհապաղ պետք է ապահովել այդ աճի կայունությունը:

Միջոցառմանը ելույթ ունեցավ նաև ՀՕԲԿ գործադիր տնօրեն Վարանդ Մկրտիչեանը, ով քննարկեց Հայաստանում անպատասխանատու հանքարդյունաբերության բնապահպանական և սոցիալական բացասական ազդեցությունները, և թե ինչպես է ՀՕԲԿ-ն աշխատում ոլորտի բարեփոխման ուղղությամբ:

«Ժամանակն է եկել՝ իրականացնելու օրենսդրական բարեփոխումներ և հիմք դնելու Հայաստանում պատասխանատու հանքարդյունաբերության», - ասաց Մկրտիչեանը:

«2020 թվականին մենք կենտրոնանալու ենք ուղղակիորեն բարեփոխումները կյանքի կոչելու վրա, ընդերքի օրենսգրքի փոփոխությունների շնորհիվ խստացվելու են թույլտվության օրենքները, բնապահպանության տեսչությունը հզորացվելու է՝ երաշխավորելու պատշաճ մշտադիտարկում, ինչպես նաև ներմուծվելու է օգուտ-վնաս վերլուծության գնահատում՝ երաշխավորելու հանքարդյունաբերության նախագծերի կայունությունը», - հավելեց Մկրտիչեանը:

Ընթրիքի երեկույթը պատեհ առիթ էր ներկայացնելու ՀՕԲԿ-ի կողմից 2019 թ-ն իրականացված աշխատանքը՝ դարձնելով կառույցը Հայաստանի ամերիկյան համալսարանում գործող նախաձեռնությունից գրանցված անկախ ՀԿ:

Մկրտիչեանը բացատրեց, թե ինչպես ՀՕԲԿ-ն անցկացրեց շահառուների համաժողովրդական խորհրդակցությունը, մշակեց և հրապարակեց ՀՕԲԿ պատասխանատու հանքարդյունաբերության ռազմավարությունը և սկսեց վերաշարադրել հանքարդյունաբերության ոլորտի նոր օրենսդրություն՝ ներգրավելով մասնագիտական փորձագետներ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից:

«Մենք շնորհակալություն ենք հայտնում 2019 թ-ի ձեր ցուցաբերած աջակցության համար և անհամբեր սպասում առաջիկա արդյունավետ տարվան», - եզրափակեց Մկրտիչեանը:

19 Դեկտեմբեր, 2019

Հանքարդյունաբերության օրենսդրության բարեփոխումների կենտրոնը (ՀՕԲԿ) ՀՀ-ում գրանցված հասարակական կազմակերպություն է: Այն կոչված է երաշխավորելու, որ պետությունն ու տեղական համայնքները հանքարդյունաբերական ոլորտից ստանան բավարար օգուտներ՝ մեղմացնելով դրա վնասակար ազդեցությունը։ ՀՕԲԿ-ի հիմնական գործունեությունը ներառում է հետազոտություն, շահագրգիռ կողմերի խորհրդատվություն, քաղաքականության մշակում, հանրային կրթություն, տեղեկատվություն, շահերի պաշտպանություն և օրենսդրական բարեփոխումներ:

ՀՕԲԿ-ը նախկինում գործում էր Հայաստանի ամերիկյան համալսարանի Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնի շրջանակում: ՀՕԲԿ-ի գործունեությունը կյանքի կոչվեց շնորհիվ Թուֆենկյան հիմնադրամի հովանավորության:

parallax